Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում բանակցելու հնարավորություններ չուներ. Վերլուծաբանները`մոսկովյան հանդիպման մասին

Հունվար 12,2021 20:40

«Ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում բանակցելու լայն հնարավորություններ ուներ»,- այս կարծիքը հայտնեց քաղաքագետ Ալքեսանդր Իսկանդարյանը`այսօր «Հոդված 3» ակումբում, անդրադառնալով երեկ Մոսկվայում կայացած Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը եւ ստորագրված հայտարարությանը:

Քննարկման ընթացքում փորձագետները փորձում էին հասկանալ`ինչո՞ւ Հայաստանի համար կարեւոր երկու հարցերը`գերիների եւ ռազմագերիների վերադարձի եւ Արցախի կարգավիճակի մասին, այդպես էլ լուծում չստացան:

Մոսկովյան հանդիպման նախաձեռնողն, ըստ քաղաքագետի, ՌԴ նախագահն էր, իսկ հանդիպման նպատակը`կյանքի կոչել 2020-ի նոյեմբերի 9-10-ի հայտարարության`իրեն հետաքրքրող կետերը: Ըստ քաղաքագետի, նախատեսվող ապաշրջափակումը ենթադրում է Նախիջեւանի եւ Ադրբեջանի կապը`Մեղրիով, ինչը թե ադրբեջանական, թե ռուսական հետաքրքրությունների տիրույթում է: Ըստ նրա, եթե այդ ծրագիրն իրականանա, անվտանգության խնդիրները հոգալու է ռուսական կողմը:

Լրագրող-վերլուծաբան Թաթուլ Հակոբյանի գնահատմամբ հայկական կողմ անտեսված առաջարկների պատճառը պարզ է` կապիտուլյացիայի ենթարկված կողմն այլեւս բանակցող չէ։ Ըստ նրա, Ադրբեջանը շարունակելու է փորձել հայկական կողմից զիջումներ կորզել. «Ո՞վ է տեսել աշխարհում կապիտուլացված կողմը բանակցի։ Լավագույն դեպքում, քո առաջ թուղթ են դնում, դու ջղաձգումներ կարող է ունենաս, բայց ստորագրում ես այդ թուղթը։ Սա այն ողբերգական իրավիճակն է, որում հայտնվել է հայ ժողովուրդն իր ընտրած առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»:

Պատմական ակնարկներ կատարելով նա հավելեց, որ հարյուր տարի առաջ համանման ողբերգություն ապրել ենք`Կարսի կորստով եւ որից դասեր չենք քաղել:  Մոսկովյան հանդիպման արդյունքը ըստ նրա, հետեւյալն է. «Զրո վերջնարդյունքով խաղ։ Այս խաղին մենք ծանոթ ենք 94 թվականին, երբ որ էդ խաղն ավարտվեց մեր հաղթանակով»: Այժմ, Թաթուլ Հակոբյանի խոսքով, հայկական կողմին չհաջողվեց արդյունքի հասնել, քանի որ Ադրբեջանի նախագահի ախորժակը մեծ էր։

Ստեղծված իրավիճակից ելքը բանախոսը տեսնում է իշխանափոխության եւ նոր բանակցողների ի հայտ գալու մեջ:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թեւան Պողոսյանի գնահատմամբ էլ հայկական կողմի բանակցելու միակ լծակն այն, է, որ ասենք՝ «չենք կատարի այսինչ բանը, եթե մեր գերիներին չտաք»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031