Լրահոս
Օրվա լրահոսը

Ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբում հայկական կողմը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը

Հունվար 12,2021 19:33

Տարածաշրջանում տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերի ապաշրջափակման նպատակով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների մասնակցությամբ ստեղծվող եռակողմ աշխատանքային խմբում հայկական կողմը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ ՍիվիլՆեթին հայտնեց ՀՀ փոխվարչապետի օգնական Անի Բաբայանը։

Հունվարի 11-ին Մոսկվայում անցկացվել էին Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի եռակողմ բանակցությունները։ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ տարածաշրջանում տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերի ապաշրջափակման նպատակով ստեղծվելու է եռակողմ աշխատանքային խումբ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031