Լրահոս
Օրվա լրահոսը

«Ակնհայտ է, որ գերիներին պահում են Հայաստանին ճնշելու համար». Էդմոն Մարուքյան

Հունվար 12,2021 16:50

«Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ հայկական օրակարգը տապալվեց»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա հիշեցնում է, որ 2019 թվականի նոյեմբերի 9-10-ի հայտարարության մեջ ներմուծվել էին դրույթներ`թշնամու օրակարգով, քանի որ Հայաստանը պարտվել էր եւ հավելում. «Այսինքն, թշնամու օրակարգ է սա եւ թշնամու օրակարգը շարունակում է գերակշռել հայկական օրակարգին»:

Նրա գնահատմամբ, հայկական շահերից բխող թիվ մեկ հարցն այսօր գերիների եւ ռազմագերիների վերադարձի հարցն է, որը պետք է դառնար մոսկովյան հանդիպման ամենակարեւոր հարցը, բայց որը չլուծվեց. «Ակնհայտ է, որ գերիներին պահում են Հայաստանին ճնշելու համար։ Եթե դիտարկենք ադրբեջանական հայտարարություններն առ այն, որ 62 անձանց չեն համարելու ռազմագերի եւ ցանկանում են նրանց դուրս դնել Ժնեւյան կոնվենցիայից ու քրեական գործերով դատել, ապա երեկ Մոսկվայում գոնե մնացած ռազմագերիների մասով պետք է լիներ համաձայնություն։ Գոնե այդքանն արվեր, բայց դա էլ չի հաջողվել անել։ Երբ հակառակորդը փաստաթղթի մի կետը չի կատարում, մենք ինչո՞ւ ենք կատարում»:

Անդրադառնալով Մոսկվայում ստորագրված փաստաթղթի առիթով իշխանական պատգամավորների գնահատականներին, Էդմոն Մարուքյանը տարակուսում է. «Հայ ժողովուրդը տենչո՞ւմ էր, որ Ադրբեջանով գար Ռուսաստան»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031