Ադրբեջանական զինուժը գրավյալ տարածքներում շարունակում է պղծել հայկական հուշարձանները:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Թվիթերում վերահրապարակել է այս տեսանյութը՝ մակագրելով. «Սոցիալական ցանցերում հրապարակված մեկ այլ տեսանյութ, որը ցույց է տալիս Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայկական հուշարձանների կանխամտածված ոչնչացումը: Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Առաքել գյուղն է, որն այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից»։