Լրահոս
Օրվա լրահոսը

Հանցավորություն քարոզող Ադրբեջանի քաղաքականության դեմ մենք չենք կարող դնել առևտուր անելու մեր հլու-հնազանդ և անորոշ քաղաքականությունը. Տարոն Սիմոնյան

Հունվար 12,2021 16:14

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը

Անպատժելիությունից Ադրբեջանն այնքան է ոգևորվել, որ արդեն թողարկել է դրոշմապիտակ հայերին Արցախից «քիմ.մաքրմամբ» հանելու՝ էթնիկ զտումների պատկերմամբ։

Հիշեցնեմ, որ էթնիկ զտումների արգելքը ժամանակակից միջազգային իրավունքի կարևորագույն սկզբունքներից է, որի խախտումը ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ է։

Այս անսանձ և հանցավորություն քարոզող քաղաքականության դեմ մենք չենք կարող դնել ապագայում առևտուր անելու մեր հլու-հնազանդ և անորոշ քաղաքականությունը՝ հույս ունենալով, որ համագոյակցությունը կստացվի հանցագործությունն ու հայատյացությունը պետական մակարդակով քարոզողների հետ…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031