«Վաղը ԱԺ պետաիրավական հանձնաժողովում ես զեկուցելու եմ մեր ճանապարհային քարտեզը, որպես ԱԺ հայտարարության որոշման նախագիծ, որի առաջին կետը պարտության սիմվոլ վարչապետի հրաժարականն է, իսկ մյուս կետերով քննարկում է տեղի ունենալու: Կոնսենսուս մինուս մեկը ուժի մեջ է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
ԼՀԿ-ի ներկայացրած մյուս փաստաթղթով քննարկվելու է նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի իրավաչափության հարցը: «Հենց 8-րդ կետն ենք քննարկելու: Թող իշխանական պատգամավորները գան ու այդ հրճվանքով ասեն՝ բայց ամեն դեպքում գնացքները կգնան»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ