Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայ-ռուսական համալսարանի դոցենտը՝ Գալիենո Դենարդո մրցանակի ՀՀ առաջին դափնեկիր

Հունվար 12,2021 15:37

Հայ-Ռուսական համալսարանի Ինժեներա-ֆիզիկական ինստիտուտի Ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկառուցվածքների ամբիոնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Հայրապետյանը արժանացել է 2021 ICO-ICTP Գալիենո Դենարդո միջազգային մրցանակին՝ օպտիկայի և ֆոտոնիկայի ոլորտում նշանակալի ներդրումների համար:

Նա առաջին երիտասարդ հետազոտողն է Հայաստանի Հանրապետությունից, որը ստացել է ICO-ICTP Գալիենո Դենարդոյի մրցանակը։

Վերոնշյալ մրցանակը 2000թ․-ին հիմնել են Օպտիկայի միջազգային կոմիտեն (ICO) և Աբդուս Սալամի տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնը (ICTP)։ Այն տրվում է զարգացող երկրների՝ մինչև 40 տարեկան երիտասարդ հետազոտողներին, որոնք ակտիվորեն զբաղվում են օպտիկայով և ֆոտոնիկայով՝ նպաստելով իրենց կամ այլ զարգացող երկրներում հետազոտական ​​գործունեության խթանմանը:

Հիշեցնենք նաև, որ անցած տարի Դավիթ Հայրապետյանի գլխավորած գիտական հզոր թիմի (ՀՌՀ-ի Ինժեներա-ֆիզիկական ինստիտուտի տնօրեն Հայկ Սարգսյան, ՀՌՀ-ի գլխավոր գիտական խորհրդատու Էդուարդ Ղազարյան և Պայծառ Մանթաշյան) «Twinning to strengthen Russian-Armenian University’s research and innovative capacity in Nanomaterials for Quantum Information and Quantum Optics» նախագիծը ճանաչվել էր Հորիզոն 2020 Թվինինգ ծրագրի հաղթող: Այդ նախագիծը հիմք կհանդիսանա Հայաստանում նանոնյութերի հետազոտությանը՝ քվանտային ինֆորմատիկայում և քվանտային օպտիկայում կիրառելու նպատակով:

Հայ-ռուսական համալսարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031