Լրահոս
Օրվա լրահոսը

Ամանորյա տոներից հետո չի բացառվում, որ կորոնավիրուսի թվերը կրկին աճեն

Հունվար 12,2021 13:58

Ամանորյա տոներից հետո կանխատեսվում է, որ առաջիկայում կորոնավիրուսի որոշակի աշխուժացում կլինի: Այս մասին այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում ասաց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: Նրա խոսքով, պատճառն այն է, որ տոներին մարդիկ ավելի շատ են շփվել միմյանց հետ, իրար տուն են գնացել եւ այդպիսով տարածել վարակը:

Ըստ նրա, նախատոնական օրերին Հայաստանում կորոնավիրուսային վարակի հետ կապված համաճարակային իրավիճակի կայունացում էր նկատվում. «Վերջին 14 օրերին վարակի վերարտադրման ցուցանիշը, 0.84 էր, մինչդեռ նախորդող 14 օրերին՝ 1.43»:

Տիկին Սահակյանի տվյալներով, մեր երկրում կորոնավիրուսային վարակի 162 հազար 643 դեպք է գրանցվել, 8300 քաղաքացի բուժում է ստանում, մահաբերությունը կազմել է 1.8 տոկոս:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031