Հանրապետության տարածքում՝
Հունվարի 12-ի ցերեկը, 13-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 14-ի երեկոյան առանձին շրջաններում, 15-ին, 17-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։
Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 12-ի ցերեկը և 13-14-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Կարդացեք նաև
Երևան քաղաքում՝
Հունվարի 12-ի ցերեկը, 13-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-ին, 17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ․
Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ