Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆինանսական ճգնաժամ չենք ունեցել». ֆինանսների փոխնախարարը՝ պատերազմի հետեւանքների մասին

Հունվար 12,2021 13:41

«Ոչ, նախարարությունը ֆինանսական ճգնաժամ չի ունեցել: Դուք ֆինանսական խնդիրները մեկնաբանում եւ ներկայացնում եք որպես կենսաթոշակների եւ աշխատավարձերի վճարո՞ւմ: Այդպես չէ»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով տեղեկություններին, թե պատերազմի հետեւանքով կենսաթոշակների եւ նպաստների բաշխման ճգնաժամ է առաջացել, եւ «Հայաստան համահայկական հիմնադրամին» ուղղված նվիրատվություններն իրացվել են այդ խնդրի համար՝ ասաց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

«Ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ միասնական բյուջետային գործընթացի առաջնային գերակայությունների շրջանակում միջոցների տնօրինում է իրականացվել, դուք հարցն այլ կերպ եք ներկայացնում»,-նշեց նա:

Պատասխանելով հարցին, թե արդյոք պետությունը պատերազմի եւ կորոնավիրուսի հետեւանքով չունի՞ հարկահավաքության, ֆինանսական խնդիրներ, Արման Պողոսյանը նշեց. «Ի ուրախություն բոլորիս՝ մենք տարին ավարտել ենք բավականին բարձր եւ տպավորիչ հարկային կարգապահությամբ, եւ ստեղծված տնտեսական իրավիճակին համապատասխան՝ հավաքագրումների բավականին լավ մակարդակ ունենք: Դա մի կողմից հարկային կարգապահության, իսկ մյուս կողմից՝ հարկային վարչարարության եւ ստեղծված իրավիճակը սթափ գնահատելու, վարքագիծ ձեւավորելու արդյունք է: Ձեր նշած խնդիրը ՀՀ-ում չկա: Բյուջետային գործընթացը սպասարկվում է նորմալ: Հարկատուների կողմից սահմանված հարկային պարտավորությունից ավելի գումար հնարավոր չէ վճարել բյուջե»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031