Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սկսվում է բնակավայրերը կորցրած արցախցիներին բնակելի տների տրամադրման գործընթացի առաջին փուլը. Մանե Թանդիլյան

Հունվար 12,2021 12:15

Արցախի Հանրապետության Աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը

ԱՊՐԵԼՈՒ ԱՐՑԱԽ

Արցախի կառավարությունը սկսում է պատերազմի հետևանքով բնակավայրերը կորցրած քաղաքացներին բնակելի տների տրամադրման գործընթացի առաջին փուլը։

Այս փուլում բնակելի տներ են տրամադրում Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում գտնվող գյուղական համայնքներում։ Տները լինելու են վերանորոգված և կահավորված։ Նախատեսվում է ապահովել նաև գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն և միջոցներ՝ ըստ ընտանիքի նախապատվության։

Բնակելի տների տրամադրումը կիրականացվի առաջիկա ամիսների ընթացքում։

Արվում է առավելագույնը հնարավորինս կարճաժամկետ հատվածում կացարանի խնդիր ունեցող քաղաքացիների համար Արցախում ապահովելու ապրելու համար արդյունավետ պայմաններ։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031