Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական անգամ քննարկումը ծավալվել է բացառապես թշնամու օրակարգի շուրջ. Էդմոն Մարուքյան

Հունվար 12,2021 11:58

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձել է երեկ Մոսկվայում ստորագրված հայտարարությանը:

«Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով փաստաթղթի հրապարակումից հետո, իշխանական բոլոր հնարավոր լրատվական խողովակներով մեծ հրճվանքով ներկայացվում էր, որ ըստ այդ նոր համաձայնության՝ կբացվի Հայաստանն Իրանի եւ Ռուսաստանի հետ կապող երկաթուղին։

Մինչդեռ, հայ ժողովուրդն այդ հանդիպումից ուներ ընդամենը մեկ առաջնային ակնկալիք` ռազմագերիների վերադարձման սեղմ ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն, ինչը, սակայն տեղի չունեցավ։

Այսինքն՝ հերթական անգամ քննարկումը ծավալվել է բացառապես թշնամու օրակարգի շուրջ, պայմանավորվածություններ են ստորագրվել միայ՛ն թշնամու կողմից բարձրացված խնդիրների վերաբերյալ, իսկ մեզ համար արդեն ամիսներ չլուծվող ռազմագերիների վերադարձման հարցի քննարկումն ու լուծումը կրկին մնացել է առկախված։ Էդ ինչի՞ վրա եք հրճվում ․․․»,-ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է Մարուքյանը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031