Լրահոս
Օրվա լրահոսը

Անհնար է ճանապարհային հաղորդակցություն ունենալ մի երկրի տարածքով, որտեղ մեր քաղաքացիները պահվում են որպես պատանդ.

Հունվար 12,2021 11:47

«Aliq Media»-ի գլխավոր խմբագիր, վարչապետի՝ արտաքին քաղաքական հարցերով նախկին խորհրդական Արսեն Խառատյանի ֆեյսբուքյան գրառումը

Բանաձեւը պարզ է. Չկա գերիների վերադարձ, չկա ենթակառուցվածքների ապաշրջափակում

Հունվարի 11-ի` Փաշինյան-Ալիեւ-Պուտին եռակողմ հայտարարությունից ակնհայտ դարձավ, որ նոյեմբերի 9-ով նախատեսված գերիների վերադարձի հարցը չի լուծվում:

Սա կարող է երկու բան նշանակել. կամ Պուտինը չի ցանկանում լուծել խնդիրը, կամ անկարող է դա անել: Հիմա, որքան էլ գործող քաղաքական մեծամասնության գործընկերները պնդեն, թե ռուսներն այս հարցում մեզ հետ են, փաստերը հուշում են, որ սա ոչ այլ ինչ է քան ցանկալին իրականության տեղ ներկայացնել:

Այսպիսով` Հայաստանն ունի երկու անելիք.

1.Գերիների վերադարձը ձեւակերպել որպես նախապայման մինչեւ նոր հայտարարությամբ նախանշված գործողությունների ուղղությամբ որեւէ քայլ անելը` հղվելով նոյեմբերի 9-ի հայտարարությունն ամբողջությամբ իրականացնելու անհրաժեշտության վրա:

2.Հաշվի առնելով հարցը կարգավորելու Մոսկվայի անկարողությունը, մեր ձեռքերն ամբողջությամբ ազատ են ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող մյուս 2 մայրաքաղաքների եւ ուժային այլ կենտրոնների հետ գերիների վերադարձն ապահովելու ուղղությամբ աշխատանքներ տանելու տեսանկյունից:

Այսպիսով` արձանագրում ենք, որ հունվարի 11-ին ստորագրված նոր հայտարարությունն անհնար է իրագործել, քանի դեռ ավարտին չի հասցվել նոյեմբերի 9-ով նախատեսվածի անելիքները: Մասնավորապես, անհնար է ճանապարհային հաղորդակցություն ունենալ մի երկրի տարածքով, որտեղ մեր քաղաքացիները պահվում են որպես պատանդ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031