Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդկանց իրավունքներին վերաբերող խնդիրները որևէ սահմանափակման չեն կարող ենթարկվել». իրավապաշտպանը՝ բանակի վերաբերյալ հրապարակումները սահմանափակելու մասին. «Ժամանակ»

Հունվար 12,2021 11:10

Այսօր շատ է խոսվում այն մասին, որ պետք է գոնե ժամանակավորապես արգելել լրատվամիջոցներին գրել բանակի թեմայով: Այս խնդրի շուրջ «Ժամանակ»-ը զրուցել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ:

Նա ընդգծեց, որ մարդու իրավունքների պաշտպանությունը, տվյալ դեպքում՝ կարծիքի արտահայտումը, անհրաժեշտ է նույն անվտանգության ապահովման տեսակետից, հասարակական կարգի, սահմանադրական կարգի պահպանման տեսակետից. «Իսկ սահմանափակումներն անհրաժեշտ են այնպիսի տեղեկությունների նկատմամբ, որոնց հրապարակումը կարող է վտանգել մարդու, պետության անվտանգությունը: Միաժամանակ այդ սահմանափակումները անսահմանափակ չեն կարող լինել, միայն անվտանգային խնդիրների հաղթահարման տեսանկյունից։ Ժողովրդավարական պետության պայմաններում նույնիսկ սահմանափակումների դեպքում խոսքը ոչ թե իրավունքների սահմանափակման, այլ դրանց ապահովման մասին է՝ այն իմաստով, որ չհանգեցնի մարդու իրավունքների վերացման»։

Արթուր Սաքունցը համոզված է, որ սահմանափակումների բոլոր նման միտումները ուղղված են ճգնաժամի՝ որպես մշտական ապրելակերպի, հաստատմանը, ինչն անթույլատրելի է։

Եթե խոսում ենք Զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների մասին, ապա դա հենց ԶՈՒ-ի նկատմամբ հանրային վստահության ճանապարհն է, հանրային վստահության ապահովման երաշխիքը։ Կոռուպցիայի մասին, երբ խոսում էինք տարիներ շարունակ, և շատերն ասում էին, որ դրա բարձրաձայնումը քայքայում է պետության անվտանգությունը, սուտ է:

Կան, իհարկե, տվյալներ, որոնք գաղտնիք են, բայց մարդկանց իրավունքներին վերաբերող խնդիրները որևէ սահմանափակման չեն կարող ենթարկվել: Սահմանափակումը ճգնաժամի խրախուսում է, ճգնաժամի խորացման պատճառ, այնպես որ՝ նման խոսակցությունը հենց հակասում է ճգնաժամի հաղթահարման ձգտումներին։ Անվտանգությունը առանց մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի չի կարող լինել արդյունավետ, իրական և երկարաժամկետ»,- հայտարարեց իրավապաշտպանը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031