Լրահոս
Օրվա լրահոսը

Շարունակում ենք հանձնել, հանձնվել և հանդուրժել. Գոհար Մելոյան

Հունվար 12,2021 10:49

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը

Մինչ եռակողմ հանդիպումը՝ փաշինյանական իշխանությունը պնդում էր, որ Ադրբեջանի հետ կոմունիկացիաները կարող են բացվել, Ադրբեջանին Նախիջևանի և Թուրքիայի հետ կապող ճանապարհ կարող է տրամադրվել՝ բացառապես հայ գերիների և անհետ կորած անձանց հարցի լիարժեք լուծման պարագայում։

Այսօրվա հանդիպման արդյունքում՝ ստորագրվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական և ճանապարհային կապերի բացման վերաբերյալ հայտարարությունը, որը նախատեսում է այս ուղղությամբ փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խմբի ստեղծում և այդ խմբի առջև դրված խնդիրների շրջանակ։

Դրան զուգահեռ Փաշինյանը անձնագրեց, որ գերիների մասով հարցը չստացվեց լուծել։

Այսպիսով, չհասնելով որևէ հաջողության իր իսկ կողմից անցած շաբաթ առաջ քաշված նախապայմանի իրագործման հարցում, այն է՝ հայ գերիների և անհետ կորածների հարցի լիարժեք լուծումը՝ Փաշինյանը ստորագրեց իրեն ներկայացված տնտեսական և ճանապարհային կապերի բացման վերաբերյալ հայտարարությունը։

Ի՞նչ է սա, եթե ոչ հերթական դավաճանական սուտ։

Ի՞նչ է սա, եթե ոչ գերության մեջ գտնվող մեր եղբայրների և քույրերի, նրանց ընտանիքների նկատմամբ գործած հերթական անբարոյականություն։

Արդյունքում՝ թշնամին նպատակասլաց կերպով շարունակում է իր հաղթարշավը, իսկ Փաշինյանի ղեկավարած Հայաստանը կրում է հերթական պարտությունը։

Ավելին՝ ի՞նչ կոմունիկացիաների բացման և տնտեսական օգուտների մասին կարելի է խոսել մի երկրի հետ, որը բացահայտ կերպով հրաժարվում է վերադարձնել մեր ռազմագերիներին և խոչընդոտում է անհետ կորած անձանց հայտնաբերելու աշխատանքներին՝ խախտելով իր կողմից նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության 8-րդ կետը։

Ակնհայտ է, որ վարչապետ Փաշինյանով Հայաստանը հանդես է գալիս կապիտուլյանտի և պարտվողի դեմքով, արդյունքում՝ ապահովելով հայկական կողմին շարունակական պարտություններ։

Շարունակում ենք հանձնել, հանձնվել և հանդուրժել։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031