Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվում է՝ Մարալը Բաքվում է, Ադրբեջանի պնդմամբ համարվում է ահաբեկիչ. տրանսպորտային ուղիների ապաշրջափակման ուղղությամբ զբաղվելն այսօր ոչ օրակարգային է, քանի դեռ վերջին գերին չի վերադարձել Հայաստան. Աննա Կոստանյան

Հունվար 12,2021 10:15

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը

Նկարում Մարալն է, երիտասարդ մի կին, որը Լիբանանից Հայաստան էր տեղափոխվել քրոջ հետ` Բեյրութի նավահանգստի հայտնի պայթյունից հետո, վերաբնակեցման ծրագրով։ Մինչ ադրբեջանական մամուլը պնդում է, թե նա ամուսնու հետ գնացել էր Արցախ` պատերազմին մասնակցելու, Հայաստանում նույնիսկ հավաստի տեղեկություն չէին կարողանում տրամադրել Մարալի հարազատներին` հաստատելու կամ հերքելու նրա գերեվարման հավանականությունը։ Մարալն իր քրոջ հետ վերաբնակեցման ծրագրով մշտական բնակության առաջարկով սեպտեմբերի 26-ին մեկնել էր Բերձոր։ Ցավոք նրանք Բերձորում այդպես էլ բնակվել չկարողացան, իսկ արդեն նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Մարալը Բերձոր-Շուշի ճանապարհին անհետացավ։

Մինչ վերջին օրերը ոչ մի պատկան մարմին Մարալի գտնվելու հստակ վայրի կամ գերեվարման փաստի առթիվ ոչ մի տեղեկություն չի կարողացել տրամադրել։ Պարզվում է` Մարալը Բաքվում է։ Հիմա Մարալն Ադրբեջանի պնդմամբ համարվում է ահաբեկիչ. Մարալն ինչո՞վ է մեղավոր, որ Բեյրութից Հայաստան, հետո Արցախ տեղափոխվելով` մի անձի ապաշնորհ քաղաքականության արդյունքում գերեվարվել է որպես ահաբեկիչ։ Գոնե այս մասով չէ՞ր կարող հարգելի պարոնը մի հոդաբաշխ թեթև պահանջ ներկայացներ կամ առնվազն խոստումնալից ակնարկ ստանար, որ հնարավոր մոտ ապագայում կա հավանականություն քաղաքացիական անձանց հետվերադարձի վերաբերյալ։

Հետևաբար, այլ հարցերով, այդ թվում սահմանների կամ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման ուղղությամբ զբաղվելն այսօր ոչ օրակարգային է, քանի դեռ վերջին գերին չի վերադարձել Հայաստան։

Հ.Գ. Մանրամասները` մեկնաբանության մեջ տեղադրված տեսանյութում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գոհար Արշակյան says:

    Այո՛, սահմանների կամ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման ուղղությամբ զբաղվելն այսօր ոչ օրակարգային է, քանի դեռ վերջին գերին չի վերադարձել Հայաստան։ Ըստ իս քննարկման առաջին հարցը պետք է գերիներին վերաբերվեր, հետո միայն բանակցեին․․․

  2. Գոհար Արշակյան says:

    Այո՛, սահմանների կամ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման ուղղությամբ զբաղվելն այսօր ոչ օրակարգային է, քանի դեռ վերջին գերին չի վերադարձել Հայաստան։ Ըստ իս քննարկման առաջին հարցը պետք է գերիներին վերաբերվեր, հետո միայն բանակցեին․․․

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031