Լրահոս
Օրվա լրահոսը

Հիվանդանոցում ծանոթացել են, սիրահարվել. ոտքը կորցրած զինծառայողի  նշանադրության արարողությունը կվարի Ռաֆայել Երանոսյանը. «Հայկական ժամանակ»

Հունվար 12,2021 10:04

Մաշ Թորոսյանը հիվանդանոցում խնամելիս է եղել Ադրբեջանի դեմ մղած պատերազմի մասնակից իր վիրավոր եղբորը, որի ոտքերը անդամահատվել են։ Հարեւան հիվանդասենյակում էլ բուժում է ստացել մեկ այլ զինվոր՝ Արման Բեգյանը, որն էլ ծանր վիրավորում ստանալու հետեւանքով կորցրել է ձախ ոտքը: Արմանն ու Մաշը հենց այդպես էլ ծանոթացել են, սիրահարվել ու այժմ մտադիր են նշանվել։

Ֆեյսբուքյան իր էջում Արման Բեգյանին է անդրադարձել նաեւ դերասան Ռաֆայել Երանոսյանը։
Մեկնաբանություններում Երանոսյանը նաեւ հայտնել է, որ ինքն է վարելու զույգի նշանադրության արարողությունը։

Լուսանկարում՝ Արման Բեգյանը, Մաշ Թորոսյանը և դերասան Ռաֆայել Երանոսյանը

Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031