Սեյսմաակտիվ գոտում գտնվող Հայաստանի համար առաջնային նշանակություն ունի բնակֆոնդի երկրաշարժադիմացկունության խնդիրը: Երկրաշարժերի ռիսկից բացի խնդրի կարեւորությունը մեծանում է նաեւ նրանով, որ հանրապետության բազմաբնակարան շենքերի հիմնական մասի շահագործման ժամանակահատվածը հատում է 50-60 տարիների շեմը: Սեյսմաակտիվության եւ շինությունների մաշվածության գործոնների առկայությունը հանրապետությունում առաջնային է դարձնում բնակֆոնդի սեյսմակայունության բարձրացման գործընթացի մեկնարկը: Սպիտակի երկրաշարժի հետեւանքները դեռեւս վերացված չեն: Աղետի գոտում մեծ թիվ են կազմում տարբեր աստիճանի վթարային շենքերը: Մյուս կողմից էլ շատ են անվտանգության նորմերին չհամապատասխանող բազմաբնակարան շենքերի թիվը: Խնդրի նման մեծ ծավալը ենթադրում է համակարգային լուծումներ, իսկ դրա համար անհրաժեշտ է վիճակի գնահատում եւ առաջնահերթությունների սահմանում: Ոլորտի լիազոր մարմինը՝ Քաղաքաշինության կոմիտեն, մշակել եւ հանրային քննարկման է դրել «Տարբեր նշանակության շենքերի ու շինությունների սեյսմակայունության բարձրացման առաջնահերթության գնահատման մեթոդաբանությունը»:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: