Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչպես խաղալ վատ քարտերով

Հունվար 12,2021 10:00

Անկախ նրանից, թե ով էր երեկ Մոսկվայում ներկայացնում Հայաստանը, մենք շահագրգռված ենք, որ մեր երկրի ցանկացած ղեկավար (թեկուզ՝ պարտված եւ ձախողված, ինչպես այս դեպքում է) նման բանակցությունների ժամանակ ունենա ուժեղ խաղաքարտեր: Հետեւաբար, թվարկենք, թե որոնք էին այս հանդիպման Հայաստանի եւ Ադրբեջանի օրակարգերը:

Մեզ առավել հետաքրքրում է գերիների վերադարձը, անհետ կորածների, զոհվածների դիերի հայտնաբերումը, Սյունիքում սահմանային իրավիճակի կայունացումը, ինչպես նաեւ հետագայում՝ Ադրբեջանի տարածքով դեպի Իրան եւ Ռուսաստան ճանապարհների ապաշրջափակումը:

Ադրբեջանին պետք է, որ Արցախի պաշտպանության բանակը եւ ընդհանրապես իշխանությունը կազմալուծվի, Արցախը վերջնականապես դադարի որեւէ գործոն լինելուց, եւ նրա՝ դեռեւս մնացած 30 տոկոս տարածքում նշանակվի ռուս գեներալ- նահանգապետ, որի թեկնածությունը համաձայնեցված լինի ադրբեջանական կողմի հետ: Ադրբեջանն ուզում է, որ Ռուսաստանի խաղաղապահները չխոչընդոտեն, մասնավորապես, Շուշիի շրջանում իր բանակի գործողություններին: Իսկ ամենակարեւորը՝ այդ երկրի եւ Թուրքիայի ցանկությունն է, որ Մեղրիի տարածքով օր առաջ միջանցք բացվի Նախիջեւանի եւ Ադրբեջանի մնացած տարածքի միջեւ:

Առաջարկում եմ ընթերցողներին դատել, թե որ կողմի ծրագրերն են ավելի իրագործելի: Կարծում եմ, որ ցանկացած սառը դատողություն ունեցող մարդ կհամաձայնի, որ ռազմական պարտությունից հետո մեր խաղաքարտերը թույլ են:

Այդ իրողությունները քիչ թե շատ պարզ էին հունվարի 11-ից առաջ եւ առավել պարզ են հիմա: Պարզ չէ, թե ինչպես խաղալ այս թույլ խաղաքարտերով, ինչպես անել, որ Ադրբեջանի (եւ Թուրքիայի) ծրագրերը չիրականանան, իսկ մեր խնդիրները հնարավորինս օպտիմալ ձեւով լուծվեն:

Նիկոլ Փաշինյանը դա չգիտի՝ չունի դրա համար համապատասխան պատրաստվածություն, եթե անգամ մի կողմ թողնենք այն խնդիրը, որ նման հարցերը նրան իրականում չեն հետաքրքրում. ֆեյսբուքյան ավելորդ «լայքը», իր ընտրազանգվածի կամ քծնողների հերթական «ցավդ տանեմ»-ը նրա համար ավելի կարեւոր են, քան պետության վրա կախված վտանգի դեմն առնելը: Վարչապետից կարող ենք սպասել հերթական արդարացումները պարունակող «դուխով» ուղերձը, ինչպես նաեւ երկրի ներսում ուժային քայլեր, որոնք նպաստելու են իր իշխանության պահպանմանը:

Բայց ամենացավալին դա չէ: Ավելի մեծ ողբերգությունն է այն, որ հիշյալ վտանգների կանխարգելման ձեւը չգիտեն նաեւ ասպարեզում գտնվող ընդդիմադիրները: Վարչապետը երեկ Մոսկվայում ոչ մի «ազգադավ փաստաթուղթ» չի ստորագրել, բայց դրանից մեր վիճակը չի թեթեւացել: Երբ ընդդիմադիրների մի մասը վիճարկում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը եւ, ըստ էության, կոչ անում դրա դրույթները չկատարել, նրանք, ըստ էության, չեն մտածում այդ առաջարկի հետեւանքների մասին: Երբ իշխանության ներկայացուցիչները, նիկոլականները եւ հականիկոլականները պնդում են, որ «լավ բանակցելով հնարավոր է հետ բերել Շուշին եւ Հադրութը», նրանք կա՛մ կտրված են իրականությունից, կա՛մ էլ մոլորեցնում են հասարակությանը:

Այո, Փաշինյանն այս պահին ձեռնտու է Պուտինին, քանի որ ընդհանուր առմամբ, նպաստում է Ռուսաստանի ծրագրերի իրականացմանը եւ Ալիեւին, քանի որ նրա համար հեշտ է գործ ունենալ հակառակորդ երկրի պարտված առաջնորդի հետ: Սակայն եկեք մի պահ ենթադրենք, որ հունվարի 11-ին Մոսկվա էր մեկնել ոչ թե Փաշինյանը, այլ Հայաստանի մեկ այլ առաջնորդ: Նա ի՞նչ պիտի աներ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Պատասխանը շատ հեշտ է՝ նա պիտի չմեկնէր: Մինչեւ որ նախապէս չպայմանաւորուէին որ, ամէն դէպքում, եթէ ոչ բոլոր գերիները, գոնէ… տասնեակ մը, իր հետ ետ պիտի բերէ:

    Ասկէ աւելի ի՞նչ վատ – էականօրէն՝ վատ – բան կրնային դեռ անել մեզի, եթէ այդ կեցուածքը յայտնէր այդ պաշտօնը տէրը:

    Այլեւս կարելի է մտածել թէ Փաշինյանը ուզում է հրաժարիլ, սակայն Փութինն է որ թոյլ չի տալիս…

  2. Seyran says:

    Ոչ միայն վատ խաղաքարտեր ունենք,այլև ազգովի ,,լացում ենք,,որ մեզ խաղասեղանին մոտ չեն թողնում:Իսկ մեր հեռուստաալիքներով այնպիսի ներբողներ են արտասանում Արցախի այսօրվա կյանքի մասին,կարծես մեր պայքարի նպատակը հենց սա էր՝ռուսական ազդեցության տակ մտնելը…

  3. Gohar says:

    “․․․Ենթադրենք, որ հունվարի 11-ին Մոսկվա էր մեկնել ոչ թե Փաշինյանը, այլ Հայաստանի մեկ այլ առաջնորդ: Նա ի՞նչ պիտի աներ”,-հարցադրում հենց այն է, որին հանգեցի այսօրվա մամուլը նայելուց հետո ։ Հայտնի է, որ Նիկոլ Փաշինյանի թույլ դիվանագետ է, բայց իր տեղումն է; Հայտնի է, որ նա դեռևս շոկային վիճակում է, ընկճախտ է տանում , դառնում է բայփոլար, որը շատ վտանգավոր է։
    Բայց․․․
    Արդյո՞ք ընդդիմադիր կուսակցությունները փորձեցին իրենց խելացի և սթափ մտածելակերպով ուշքի բերել նրան, ուղղորդել խնդիրների լուծման առաջնահերթության կարևորության մեջ։ Քանի՞ այդպիսի հարց և ակնկալվող ուղիներ նրանք հղեցին շվարած վարչապետին ; Եթե իրապես նրանք միավորվել են Ազգի փրկության համար, ապա այս և հետագա հանդիպումների մասին պետք է կոնստրուկտիվ առաջարկներով առաջնորդվեն և ո՛չ թե միայն հրաժարականի պահանջով, որը միևնույնն է լինելու է։ Այսքան լքված աշխարհի և հայրենիքի կողմից ,անտեր լինելու զգացում դեռ երբեք չեմ ունեցել։

  4. Aha says:

    In my opinion, the respect that commands our negotiator with the opponent and the mediator has a non-negligible impact. After November 9, defeated Armenia with little cards left to play should have put more emphasis on the person of the chief negotiator (i.e. the Premier should have resigned at a minimum). That person – sitting at the same table as the mediator (Putin) and the opponent (Aliev) – should be seen as a respected interlocutor with solid credentials and experience feeding that respect. He wouldn’t make miracles as Armenia is the loser of the war but the relatively positive attitude of the Azerbaijanis towards him could have a non-negligible impact on outcomes, and certainly on the war prisoners issue.

    My personal take is that the first president (LTP), who was leader during the first victorious war and overall right on the historical outcome of this 30 year conflict, is probably the only political figure that Azerbaijanis would respect and who could run ‘smooth’ negotiations. The last 2 presidents are seen as too belligerent to the winner (Azerbaijan). LTP (or his then adviser J. Libaridian) have a long history of asserted winner-stance negotiations with the opponent (including Turkey) with the added advantage of having been vindicated by history. That their intellect is a few notches above that of the current Premier doesn’t hurt either. That both are historians who see clearly through the complex historical processes we’re about to enter is also a positive.

    At this point, with this rapport of forces, this is the only band-aid I see.

  5. Ալֆրեդ says:

    Պատերազմի չորրորդ օրը և ևս մի քանի անգամ հնարավոր է եղել կանգնեցնել պատերազմը, որից նիկոլը չի օգտվել: Հիմա ինչ երաշխիք կա որ այս բանակցությունների ժամանակ էլ ինչ որ դրակսն բաներ կան հայկական կողմի համար որը չի օգտագործվում:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031