«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ախր բանակցելը նույնպես գիտություն է, արհեստ է և արվեստ։
Արվեստին չես տիրապետում. փաստը` քեզանից առաջ երեք նախագահների փոխանցածը 1994-ից մինչ 2018։
Արհեստին չես տիրապետում. փաստը` անվստահությունը քո հետ որևէ պայմանավորվածություն ձեռք բերելու հարցում հենց քո անմիջական շրջապատի և գործընկերների մոտ, բազմաթիվ հակասություններն ու անճշտությունները ասածիցիդ, խոստացածիդ ու իրականության միջև:
Կարդացեք նաև
Գիտությանը չես տիրապետում. փաստը` հոկտեմբերի սկզբից մինչ օրս բանակցածիդ բոլոր արդյունքները։
Հեռացի´ր հանուն Հայաստանի։ Հեռացե՛ք, Աստծո սիրուն, հեռացեք խաղաղ, գիտակցված, գոնե մեկ անգամ առաջնորդվելով Հայաստանի շահով»։
Ախր բանակցելը նույնպես գիտություն է, արհեստ է և արվեստ։ Արվեստին չես տիրապետում. փաստը` քեզանից առաջ երեք նախագահների...
Posted by Tevan J. Poghosyan on 2021 թ. հունվարի 11, երկուշաբթի