1aitv.ru կայքի խմբագիր Նաիրա Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը
Այսօր ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մոտ կազմակերպված բողոքի ցույցը լսարանի մի մասի կողմից որակվեց որպես հակահայկական:
2018 թվականի ապրիլ ամսին նույն դեսպանատան դիմաց ոչ թե բողոքի խաղաղ դրսևորում էր, ինչպես այսօր, այլ Սերժին ու Սերժի նշանակած դեսպանին մերժող՝ ցասումով լցված մարդկանց բազմություն, որոնք ջարդում էին դեսպանատան դռները: Նույնը Մոսկվայի Հայ Առաքելական Եկեղեցում բակում էր:
Այն ժամանակ դա չդիտարկվեց որպես հակահայկական ակցիա:
Ինչո՞ւմն է բանը: Սերժն էլ էր Հայաստանի վարչապետը, Նիկոլն էլ է:
Մի մասն էլ ասում է՝ Ալիևի դեմ ցույց անեին: Ի՞նչ պահանջով անեին, անկեղծորեն ուզում եմ հասկանալ: