Արարատի մարզում տրանսպորտի փոխադրավարձի վերաբերյալ բարձրացված աղմուկի առնչությամբ ներկայացնում ենք Արարատի մարզի միջմարզային և ներմարզային երթուղիները սպասարկող ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիների ցանկը, որոնց սպասարկման փոխադրավարձի բարձրացման առնչությամբ առաջացել է մարզաբնակների դժգոհությունը։
Ստորև ներկայացված աղյուսակում կապույտ գույնով ընդգծված են այն երթուղիները, որոնք ապօրինի կերպով բարձրացրել են փոխադրավարձը՝ խախտելով մրցույթի պայմանները, իսկ դեղին գույնով ընդգծված են այն երթուղիները, որոնք նախկինում երթուղու շահագործումն իրականացրել են մրցույթի պայմաններով նախատեսված փաստացի գնից նվազ սակագնով և տվյալ տրանսպորտային միջոցների դեպքում փոխադրավարձի բարձրացումն օրինականության սահմաններում է։
Տեղեկացնում ենք, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից խախտում թույլ տված ընկերությունների ներկայացուցիչներին տրվել է գրավոր նախազգուշացումներ և տրվել է 5 օրյա ժամկետ՝ խախտումները շտկելու և օրենքով սահմանված փոխադրավարձով սպասարկում իրականացնելու համար։
Սահմանված ժամկետը լրանելուց հետո վերը նշված ընկերությունների կողմից խախտումը չշտկելու դեպքում Տեսչական մարմնի կողմից կկիրառվեն կոշտ պատասխանատվության միջոցներ՝ ընդհուպ մինչև երթուղու սպասարկման իրավունքից զրկում։
Կարդացեք նաև
ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին
----------ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ------------- ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՓՈԽԱԴՐԱՎԱՐՁԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ...
Posted by ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին on 2021 թ. հունվարի 11, երկուշաբթի