Լրահոս
Օրվա լրահոսը

«Տղաս ընկերների հետ չկա. կառավարությանը խնդրում եմ օգնել գտնել». զինվորի մայր

Հունվար 11,2021 16:45

1991թ.-ին ծնված զինծառայողը զորակոչվել է սեպտեմբերի 29-ին, վերջին անգամ ծնողներին զանգել է հոկտեմբերի երկուսին՝ Ջրականից: «Դրանից հետո ոչ մի տեղեկություն չունենք: Դիմել ենք բոլոր տեղերը, մինչեւ հիմա՝ ապարդյուն: Իմ սիրտն ասում է, որ նա ողջ է. զգում եմ, որ տղաս ողջ է»,-ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողի մայր Գեղանի Համբարձումյանը:

«Տղայիս հետ էին իր երկու համադասարանցիները, երեքով չկան: Կառավարությանը խնդրում եմ օգնել գտնել տղայիս: Դիմել ենք ԱԳՆ, ՊՆ, երկու անգամ ամուսինս հանդիպել է վարչապետի հետ: Ասել են, որ քայլեր են ձեռնարկում»,-պատմեց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն էին այսօր եկել մի քանի տասնյակ անհետ կորած, զոհված կամ ենթադրյալ գերեվարված զինվորների ծնողները՝ իրենց որդիների որոնման խնդիրը բարձրաձայնելու:

Մանրամասն՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031