Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը կրկին Ուկրաինայի առողջապահության նախարարության «կարմիր» ցուցակում է

Հունվար 11,2021 16:40

Անցած շաբաթվա ընթացքում Ուկրաինայում COVID-19-ի տարածման նվազման (դրական) դինամիկան ավելի բարձր է եղել, քան Հայաստանում։

Ըստ այդմ, Հայաստանը կրկին հայտնվել է Ուկրաինայի առողջապահության նախարարության «կարմիր» ցուցակում։ Հետևաբար, Հայաստանից ժամանող բոլոր ուղևորները պետք է ունենան վերջին 48 ժամվա ընթացքում ՊՇՌ եղանակով արված թեստի բացասական արդյունք (անգլերեն կամ ռուսերեն լեզվով, կնքված, ստորագրած) կամ Ուկրաինայի տարածքում անցնեն 14-օրյա ինքնամեկուսացում։

Ինքնամեկուսացումից դուրս գալու համար հնարավոր է թեստավորում անցնել նաև Ուկրաինայի տարածքում։

Բացի թեստի արդյունքից Ուկրաինա մուտք գործելու համար անհրաժեշտ է նաև COVID-19 ծածկող ապահովագրություն (Ուկրաինայում մշտական բնակչի կարգավիճակ ունեցող օտարերկրացիների և Ուկրաինայի քաղաքացիների համար ապահովագրություն չի պահանջվում):

Ուկրաինայում Հայաստանի դեսպանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031