«Եկել էի որդուս տվյալները ներկայացնելու՝ հարցին լուծում ստանալու համար: Երեք ամիս համբերել ենք, մտածել ենք, որ մի բան կլինի, բայց ոչինչ էլ չկա»,-ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում Aravot.am-ի հետ զրույցում այսօր ասաց անհետ կորած զինծառայողի մայր, Քաշաթաղի շրջանի բնակիչ Անահիտ Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն էին այսօր եկել մի քանի տասնյակ անհետ կորած, զոհված կամ ենթադրյալ գերեվարված զինվորների ծնողները՝ իրենց որդիների խնդիրը բարձրաձայնելու:
«Մեր երեխաների հարցով որեւէ լծակ չի աշխատում, ամեն ինչ նույնն է, որեւէ մեկը չի ուզում սայլը տեղից շարժի: Ստիպված ենք այսպես հարցի պատասխան որոնել»,-նշեց Անահիտ Հայրապետյանը: Նրա խոսքով՝ օրերս իր ամուսնուն Ստեփանակերտում ասել են, որ որդու անունը ենթադրյալ գերիների ցուցակում է. «Նույն դիրքից շատ տղաներ չկան: Վիրավոր էին, բայց չկան: Վերջին անգամ հոկտեմբերի մեկին եմ խոսել տղայիս հետ, ամսի երկուսին էլ ընկերոջ հետ է խոսել: Իսկ ամսի երեքին թեժ մարտեր են եղել: Մեր գյուղի տղաներն են ասել, որ որդիս վիրավոր է եղել»:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ