Որոշ լրատվականներ, անդրադառնալով Մոսկվայում սպասվելիք եռակողմ հանդիպմանը, մանիպուլացնում ու կեղծիք են տարածում Նիկոլ Փաշինյանի դիմավորման արարողակարգի վերաբերյալ։ Գրում են, թե վերջինիս ընդունել են ոչ հարիր և, իբր, ռուս պաշտոնյան հրաժարվել է վարչապետի ձեռքը սեղմել։
«Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ը, ուսումնասիրելով երկու երկրների ղեկավարների ժամանման կադրերը, հայտնում է, որ թե՛ Հայաստանի, և թե՛ Ադրբեջանի ղեկավարներին ընդունել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն և երկուսի պարագայում էլ ձեռքսեղմում չի եղել։
Տեղեկությունը հաստատեցին նաև ՀՀ կառավարությունից։
Կարդացեք նաև
«Տեղեկատվության ստուգման կենտրոն»