«Այս տարի բոլորիցս ակնկալում ենք շատ ավելի մեծ ջանքեր և արդյունքներ». Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այսօր հանդիպել է մարզպետարանի աշխատակազմի հետ:
2021 թվականի աշխատանքային առաջին օրը մեկնարկեց աշխատանքային հանդիպմամբ:
Հանդիպմանը մարզպետն անդրադարձել է առաջիկա անելիքներին և նշել յուրաքանչյուր աշխատակցի պատասխանատվության, աշխատանքի կարևորության մասին:
«Մեր վարքագծից է մեծապես կախված հենց այն խնդիրների լուծումը, որոնք մեր առջև դրել է պատերազմը: Մենք չպետք է վայրկյան անգամ մոռանանք մեր զոհերին, որոնք զոհվել են հզոր և հաղթանակած հայրենիք ունենալու համար: Մեր պարտականությունն է մեր հերոսների երազանքներն իրականություն դարձնել՝ մեր ապրելիք կյանքի ընթացքում: Այս տարի բոլորիցս ակնկալում ենք շատ ավելի մեծ ջանքեր և արդյունքներ, քան եղել են նախորդ տարիներին»:
Կարդացեք նաև
Տավուշի մարզպետարան