Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովրդագրական պատկերի փոփոխությամբ, խաղաղ կերպով կնվաճեիք և՛ Ղարաբաղը, և՛ Հայաստանի հողերը»

Հունվար 11,2021 14:48

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը

Ղարաբաղյան շարժման օրերին Ադրբեջանի Կենտկոմի առաջին քարտուղար Բաղիրովը մեկնել էր Թուրքիա՝ օգնություն ստանալու։ Ասում են՝ Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը նրան հարցրել էր ծավալվող իրադարձությունների մասին։ Բաղիրովը պատասխանել էր, թե Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը ցանկանում է անկախանալ, ինքնուրույն հանրապետություն դառնալ։

«Թո՛ղ անկախանա»,- ասում է ի պատասխան Թուրքիայի նախագահը։ Օզալի պատասխանից ապշահար՝ ադրբեջանցի Բաղիրովը իր մտահոգությունն է հայտնում, որ այդ դեպքում հաջորդ քայլը կլինի Ադրբեջանի կազմից դուրս գալն ու Հայաստանին վերամիավորվելը։ Օզալը, սակայն, հետևյալ կերպ է բացատրում իր միտքը.

«Թո՛ղ դուրս գա, թո՛ղ միավորվի։ Եթե Նախիջևանն էլ ուզեին, պետք է տայիք… Բայց հազարավոր ադրբեջանցիներ կմնային Հայաստանում, Ղարաբաղում և մի քանի տասնամյակ անց ժողովրդագրական պատկերի փոփոխությամբ, խաղաղ կերպով կնվաճեիք և՛ Ղարաբաղը, և՛ Հայաստանի հողերը»։

Ոչ ոք ստույգ չգիտի՝ արդյոք իրականում եղել է այս զրույցը, թե ոչ։ Սակայն դա էական էլ չէ, քանի որ այդ զրույցում արտացոլված էր հայ-թուրքական հակամարտության գլխավոր գործոնը՝ ժողովրդագրականը, որում առանց այդ էլ պարտված Հայաստանը վաղվա ստորագրվելիք հերթական խայտառակությունից հետո կսկսի կրել նոր՝ ջախջախից պարտություն։ Այն, ինչ վաղը կմատուցվի ձեզ որպես «տրանսպորտային հրաշք» և հերթական «տնտեսական հեղափոխություն», իրականում Հայաստանի դարպասները կբացի Ադրբեջանի և Թուրքիայի առաջ և կմիավորի այդ երկուսին Սյունիքի տարածքում։ Դրանից հետո կսկսվի Սյունիքի աստիճանական թուրքացումը ադրբեջանցիների կողմից։

Հեռավոր 80-ականներին ինչ իմանային Օզալն ու Բաղիրովը, որ 2018-ին հայերը կընտրեն այնպիսի իշխանություն, որը առանց դիմադրելու և շատ ավելի արագ թուրք-ադրբեջանական զույգին կտար այն ամենը, ինչին պետք էր հասնել դեմոգրաֆիական երկար պայքարով։ Ինչպես կասեր դասականը՝ «Օզալը սխալ էր, … ճիշտ»։

Այնպես որ վաղը Հայաստան պետության վախճանը, ամենայն հավանականությամբ, կմտնի իր վերջին փուլը, որը մենք ինքներս չենք ցանկանա կանգնեցնել, որովհետև «նախկինները, պողոսը, թալանը, բա ո՞վ, երրորդ ուժը»…

ՀԻՇԵՑՈւՄ. ՀՀ ներկայիս ապաշնորհ իշխանությունների պատճառով մենք կորցրել ենք մեր հայրենիքի 1/4-ը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031