Լրահոս
Օրվա լրահոսը

Այս ամանորը նախորդի համեմատ ավելի հանգիստ է անցել. ինչ կանչեր է սպասարկել «Շտապօգնությունը»

Հունվար 11,2021 14:18

Այս հունվարին Շտապօգնության ծառայության կանչերի առաջին տեղում եղել են սրտանոթային հիվանդությունները, այնուհետեւ՝ սուր շնչառական հիվանդությունները եւ վնասվածքները: Այսօր այս մասին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը: Նրա խոսքով, սակայն այս ամանորը, նախորդի համեմատությամբ, շատ ավելի հանգիստ է անցել. «Մենք սպասարկել ենք 1377 կանչով ավելի քիչ, քան անցյալ տարի: Ամբողջ կանչերի թիվը կազմել է 6 հազար 533, հիվանդանոց է տեղափոխվել 1204 հիվանդ՝ 453-ով ավելի քիչ, քան անցյալ տարի: Նվազել են ե՛ւ մանկական կանչերը, ե՛ւ հիվանդանոց տեղափոխված երեխաների քանակը։ Պետք է ասեմ, որ չենք ունեցել ընդհանրապես սննդային թունավորումներ»: Ըստ նրա, ալկոհոլային թունավորում է գրանցվել 27 քաղաքացու մոտ, որից 20-ը տեղափոխվել են հիվանդանոց։

Սուր շնչառական հիվանդություններով մարդկանց թիվը 13 հազար 735 է:

Ամփոփելով նաեւ անցած տարին, Թագուհի Ստեփանյանն ասաց, որ մինչ այս տարվա հունվարի 7-ը կորոնավիրուսով պայմանավորված կանչերն առավելագույնը սպասարկել են մայիսին՝ եղել է 2580 կանչ, իսկ նվազագույնը՝ օգոստոսին՝ 864 կանչ: Ընդհանուր առմամբ սպասարկել են 15 հազար 420 կանչ:

Թեեւ շատ են խոսել այդ մասին, բայց կանչերն ընդհանրապես չեն մերժվել, ուղղակի որոնք անհետաձգելի չեն եղել, ավելի ուշ են սպասարկվել»,-ասաց «Շտապօգնության» տնօրենը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031