Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հրամաններով տարել են սխալ ուղղություններով, մեծ զոհեր ենք ունեցել». զոհված զինվորի հայր

Հունվար 11,2021 14:04

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն այսօր եկել էին մի քանի տասնյակ անհետ կորած, զոհված կամ ենթադրյալ գերեվարված զինվորների ծնողները՝ իրենց որդիների խնդիրը բարձրաձայնելու:

Նրանք լրագրողներին ասացին, որ հանդիպումը կոմիտեն է նախաձեռնել, իրենք էլ իրենց ունեցած տվյալների հիման վրա դիմումներ են գրել: «Տղայիս մարմինը մեր ուժերով, մեր իմացած տվյալներով եւ տեղով գնացել գտել ենք, բերել, հողին հանձնել: Նոյեմբերից հաղորդում ենք տվել հանցագործության մասին, որը վերաբերում է ղեկավար կազմին»,-լրագրողների հետ զրույցում ասաց Գարիկ Մխիթարյանը՝ հոկտեմբերի վեցին զոհված զինծառայող Մխիթար Մխիթարյանի հայրը:

«Կան բարձրաստիճան պաշտոնյաներ, գեներալներ, վաշտի, գումարտակի հրամանատարներ, որոնք պետք է պատասխանատվության ենթարկվեն, որովհետեւ մինչեւ այսօր մեր հայցը պատասխան չունի: Մարդիկ կային, որոնք պետք է հարցաքննվեին, բայց այստեղ ասում են, որ Արցախում են հարցաքննվել: Հանգամանքները բավարար չեն, որպեսզի մեր հարցի լուծումը չմնա օդում կախված: Ձգձգելու միտում չեմ տեսնում, բայց կարծում եմ՝ գործերի քանակն է շատ մեծ»,-համոզմունք հայտնեց հայրը:

Ըստ նրա՝ դեռ կան ծնողներ, որոնք հանցագործության մասին հաղորդում չեն ներկայացրել, քննչական կոմիտեում էլ հորդորել են ներկայանալ եւ դիմումներ գրել. «Ոչ թե մենք պետք է գնանք տվյալներ հավաքենք ու բերենք տանք քննչական կոմիտեին, այլ…մենք զինվոր ենք տվել, զորամասից պետք է հարցում անեն զինվորների քանակի, վիրավորների, գերիների մասին, բայց որեւէ տեղում որեւէ փաստ չի նշվում»:

Դառնալով հրամանատարների՝ պատասխանատվության ենթարկվելու փաստին՝ Գարիկ Մխիթարյաննն ասաց. «Հրամաններով երեխաներին տարել են սխալ ուղղություններով, սխալ հրամանների արդյունքում մեծ զոհեր ենք ունեցել: Զինվորների մեծ մասը զոհված են կամ վիրավոր, մնացածը՝ հաշմանդամություն ունեն, հիվանդություններ են ձեռք բերել, իսկ այսօր նրանց ուզում են Արցախ տանել»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031