Լրահոս
Օրվա լրահոսը

Ապաշրջափակման ռիսկերը. Արա Զոհրաբյան

Հունվար 11,2021 13:36

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետն այսպես է մեկնաբանել՝ «Տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում, ինչը նշանակում է ինչպես Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ և տրանսպորտային հաղորդակցություն դեպի Ռուսաստան և Իրանի Իսլամական Հանրապետություն, այնպես էլ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքով բեռնափոխադրումներ և տրանսպորտային հաղորդակցություն՝ դեպի Նախիջևան»:

Նման մասշտաբի ապաշրջափակմանը պետք է նախորդեն առնվազն հետևյալ գործընթացները՝

1.Գերիների և պատանդների հայրենադարձում, ինչպես նաև զոհվածների մարմինների վերադարձ.

2.Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտության (խաղաղության) պայմանագրի կնքում, որտեղ կողմերը պետք է համաձայնության գան նաև՝

– Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցով

– Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հարցերով

3.Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատում

4.Հայաստանի և Արցախի քաղաքացիների անվտանգության երաշխավորում, ինչպես նաև Ադրբեջանի կողմից պետական մակարդակով հայատյացության քարոզի բացառում:

Առանց այս չորս կետերում նշված գործընթացների հաջող իրագործման, տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը սպառնում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը:

Հ.Գ. Հայաստանի այսօրվա իշխանության ներկայացուցիչներն ի վիճակի չեն իրենց պարտված հոգեվիճակով ներկայացնել Հայաստանի Հանրապետության շահերը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031