Լրահոս
Օրվա լրահոսը

Գորբաչովը կարծում է, որ Արցախի հարցը պետք է լուծվի առանց հաղթողների և պարտվողների

Հունվար 11,2021 13:06

ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը հարցազրույց է տվել «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը, որում խոսել է հետխորհրդային տարածությունում տիրող իրավիճակի, այդ թվում՝ Արցախի հակամարտության մասին:

Մասնավորապես, նա հույս է հայտնել, որ Ռուսաստանը կկարողանա օգնել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործում: Այնուամենայնիվ, ըստ նրա, այդ հարցում առաջատար դերը Հայաստանինն ու Ադրբեջանինն է, լուծումը պետք է բխի երկու երկրների շահերից, «առանց հաղթողների և պարտվողների»:

«Ինչ վերաբերում է Ղարաբաղին… Շատ բարդ, հնացած հարց է, որի արմատները գտնվում են անցյալում: Երբ այն սրվեց, մենք փորձեցինք օգնել երկու հանրապետություններին, երկու ժողովուրդներին գտնել լուծում: Հետագայում էլ Ռուսաստանը փորձեց»,- ասել է նա:

Գորբաչովը վստահություն է հայտնել, որ հիմա, երբ ռազմական գործողությունները դադարեցված են, կարևոր է կանգ չառնել դրա վրա, չթողնել, որպեսզի խնդիրը ևս մեկ տասնամյակ մնա չլուծված:

«Հույս ունեմ՝ Ռուսաստանը կկարողանա օգնել, բայց գլխավոր դերը հակամարտության կողմերինն է: Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորություններ են ստանձնել անցկացնելու կարգավորման շուրջ բանակցություններ: Լուծումը պետք է բխի երկու երկրների շահերից, առանց հաղթողների և պարտվողների»,- ասել է Գորբաչովը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031