Լրահոս
Օրվա լրահոսը

«10 օր առաջ եմ տեղեկացրել, որ պիտի ազատեք, խի՞ ձեր ղեկավարությունը ձեզ չի ասել». ադրբեջանցի գեներալը՝ շուռնուխցիներին

Հունվար 11,2021 12:00

Ադրբեջանցիները սկսել են նորոգել իրենց հսկողության ներքո անցած Սյունիքի մարզի Շուռնուխի մի հատվածում գտնվող շուռնուխցիների տները։ Դրան զուգահեռ՝ նրանք վրաններ են խփել, բարձրացրել իրենց պետական դրոշը։ Գարեն եւ Անուշ Դալլաքյանները, ի տարբերություն ուրիշների, չեն քանդել իրենց տունը՝ մտածելով, որ գուցե մի օր հետ կվերադառնան (նրանց մասին հոդվածը առաջիկայում–ԱԴ․):

Ի դեպ շուռնուխցիները պատմեցին, որ իրենց գյուղացի Ստյոպայի տան կեսն ընկնում է ադրբեջանական տարածքի, կեսը՝ հայկական տարածքում։ «Իրան ասում են ապրի էդ տանը, բա ո՞նց ապրի»,–հարցնում են նրանք։

Նշեմ, որ Ստյոպա Մովսիսյանի խնդրին անդրադարձել էր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ օրերս լինելով Շուռնուխում։

Գյուղացիների պատմելով, երբ ադրբեջանցի գեներալը հասնելով գյուղ, տեսավ, որ տները չեն ազատել՝ զարմացավ։ «Ասաց, ես 10 օր առաջ եմ տեղեկացրել, որ պիտի ազատեք, խի ձեր ղեկավարությունը ձեզ չի ասել»,–ասել էր նա՝ եւս 3 օր ժամանակ տալով։ «Ասաց, ես բարի եմ, ժամանակին ձերոնք ինձ մի ժամ տվին , որ Կուբաթլուից փախնեմ»,–պատմում է Գարեն Դալլաքյանը։ Վերջինիս, ինչպես նաեւ բոլոր շուռնուխցիներին մի հարց է հետաքրքրում է՝ ո՞վ է այն պաշտոնյան, որ տեղյակ է եղել ու նրանց չի զգուշացրել։

Ի դեպ, Շուռնուխի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Արշակյանը Aravot.am-ի հետ զրույցում նշել էր, որ հակառակորդը չի կարող անցնել հայկական տարածք, նրանց շարժը վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից։ «Հետո էլ նրանք նույնիսկ անզեն տեսնելուց վախենում են, ո՞ւր գան»,–ասել էր գյուղապետը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031