Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք 90-ականներին մեզանից հզոր Ադրբեջանին հաղթեցինք գրեթե նույն որակների շնորհիվ, իսկ այս անգամ պարտվեցինք դրանց բացակայության պատճառով. Վարդան Ոսկանյան

Հունվար 11,2021 11:44

Իրանագետ, «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը

Երբ ֆաշիստական Գերմանիան նախորդ դարի 30-ականների վերջին ծնկի բերեց Չեխոսլովակիան, այդ երկրի միայն «Շկոդա» գործարանները տալիս էին գրեթե նույնքան ռազմական արտադրանք, որքան բրիտանական ողջ ռազմաարդյունաբերությունը միասին վերցրած, իսկ չեխոսլովակյան բանակը համեմատելի էր Վերմախտի ուժերի հետ։

Նյուրնբերգում գերմանական բանակի Գլխավոր հրամանատարության շտաբի պետ գեներալ-ֆելդմարշալ Կեյտելը, պատասխանելով Չեխոսլովակիայի նվաճման մասին հարցին, հայտարարեց, որ Գերմանիան ռազմական առումով բավարար ուժեղ չէր, որպեսզի առանց մյունխենյան համաձայնությունների, իրեն թույլ տար հարձակվել Չեխոսլովակիայի վրա։

Գերմանիան Չեխոսլովակիան ծնկի բերեց համեմատաբար ավելի թույլ բանակով և արդյունաբերությամբ, սակայն պետական ներքին կազմակերպվածությամբ և ոգով, ինչպես նաև միջազգային մի քանի խաղացողների հետ համաձայնության միջոցով։

Մենք 90-ականներին մեզանից հզոր Ադրբեջանին հաղթեցինք գրեթե նույն որակների շնորհիվ, իսկ այս անգամ պարտվեցինք դրանց բացակայության պատճառով։

Պատկերավոր ասած՝ «բայրաքթարները» և մնացած նման առարկայական արդարացումներն, ըստ իս, երկրորդական են։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031