«Վրացական երազանք. դեմոկրատական Վրաստան» կուսակցության հիմնադիր և նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ ցանկանում է հավերժ հեռանալ քաղաքականությունից: Այս մասին հաղորդում է «Կոմերսանտը»՝ հիշեցնելով, որ 2020թ. նոյեմբերին նրա կուսակցությունը հաղթել է ընտրություններում և ձևավորել կառավարություն:
«Ես որոշում եմ կայացրել հավերժ լքել կուսակցությունը և ամբողջությամբ հեռանալ նրա կառավարումից: Ես լքում եմ ինչպես կուսակցության նախագահի պաշտոնը, այնպես էլ կուսակցությունը, և վերադառնում եմ սովորական կյանքի, ինչպիսին ունեի նախքան 2011թ-ը»,- ասվում է Իվանիշվիլիի նամակում, որը հրապարակվել է կուսակցության կայքում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ