«Լուսավոր Հայաստան» կուսակցության և ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը
Հույս ունենք, որ այսօր Մոսկվայում, ի հավելումն ռազմագերիների վերադարձի հարցի, Ալիևին նաև կզգուշացնեն, որ Հայաստանի պաշտոնատար անձանց բայրաքթարով հարվածելու սպառնալիքները նոր սադրանք են նոյեմբերի 9-ին ստորագրված տխրահռչակ հայտարարությունից հետո և դրա ակնհայտ կոպիտ խախտում:
Նաև կարելի է հուշել, որ այցերը շարունակվելու են, իսկ նման սպառնալիքները՝ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված՝ ուժի սպառնալիքի արգելքի սկզբունքի խախտում կամ առնվազն՝ ահաբեկչական ակտի սպառնալիք։
Կարդացեք նաև