«Մարդն, ով գաղտագողի է ման գալիս սեփական երկրում, սողեսող հաջողում է հասնել օդանավակայան, նրա հետ բանակցողները թող իմանան, որ նա չի ներկայացնում ՀՀ-ն եւ ՀՀ-ի շահերը: Հայաստանի հանրապետությունը եւ հայ ժողովուրդը վիճարկելու են ոչ լեգիտիմ Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթերը, որոնք ՀՀ շահից չեն բխում»,- նման հայտարարություններ են անում դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհի մոտ հավաքված ցուցարարները:
Հիշեցնենք, ճանապարհային ոստիկանությունը փակել էր Իսակովի պողոտան եւ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունն անարգել մեկնեց «Զվարթնոց» օդանավակայան`բազմաթիվ ոստիկանական մեքենաների ուղեկցությամբ: Մի խումբ քաղաքացիներ, ովքեր մտադիր էին խանգարել նրա Մոսկվա մեկնելուն, այդպես էլ չհաջողեցին հասնել «Զվարթնոց» օդանավակայան: Շարասյան անցնելու ընթացքում ցուցարար քաղաքացիները բղավում էին «Նիկոլ, դավաճան» եւ մեքենաների ազդանշաններով իրենց բողոքն էին արտահայտում: Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա:
Ցուցարարներից մեկը հայտարարեց, որ 2008-ի մարտի 1-ին էլ է ինքը եղել ցուցարարների մեջ եւ նման իրավիճակ անգամ այն ժամանակ չի եղել: Ցուցարարները նախատում են ոստիկաններին` հայտարարելով, որ ոստիկանություն ու ԱԱԾ-ն ծառայում են ոչ թե Հայաստանի հանրապետությանն, այլ մեկ ընտանիքի: Ցուցարարները հայտարարում են, որ եթե Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական ազգադավ փաստաթուղթը ստորագրի, ապա խոչընդոտելու են նրա`ՀՀ վերադարձին:
Ցուցարարները անընդհատ լեզվակռիվներ էին տալիս ոստիկանության աշխատակիցների հետ:
Կարդացեք նաև
Ցույցն ավարտվեց:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ