Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան. «Հայաստանի դիրքերը թույլ չես համարի»

Հունվար 10,2021 23:45

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի ՖԲ գրառումը

Դատելով մոսկովյան հանդիպման արդեն իսկ հրապարակված օրակարգից, դժվար չէ նկատել, որ այն Ադրբեջանի վրա ճնշումների օրակարգ է լինելու՝ թե հայկական, թե ռուսական կողմից։

Գործնականում, հայկական կողմն այդ հայտարարության հետ կապված չարված կետ չունի, ինչը չես ասի Ադրբեջանի համար։ Հայկական կողմը բացահայտ հայտարարել է, որ իր համար առանցքայինը ռազմագերիների հարցն է, ու եթե այն լուծում չստանա, ապա անգամ տարածաշրջանի ապաշրջափակման հայտարարություն էլ չի ստորագրվի։ Իսկ Ռուսաստանի համար օրակարգի թիվ մեկ հարցը հենց դա է։ Ռուսական/Լավրովի պլանը դեռ 2008թ․-ից մեկնաբանվել է հենց որպես «տարածքներ-ապաշրջափակման դիմաց» ծրագիր։ Այժմ Ադրբեջանն ստացել է տարածքները, իսկ Ռուսաստանը/Հայաստանը չեն ստացել ապաշրջափակումը՝ ասել է թե՝ Ադրբեջանը չի հայտարարել ու քայլ չի արել, որ Ադրբեջանի տարածքը, բացի խաղաղապահ զորքը, «առանձնահատուկ ռեժիմով» բացվի նաև Ռուսաստանի համար։

Վերջին օրերին կատարվածը ռուսական դժգոհությունների մասին բավարար չափով խոսուն է․ Արցախի քարտեզում Շուշիի էլ ավելի շրջափակումը ռուսական պատասխանատվության գոտով, ու ռուսական ռազմական ուղղաթիռի խոցման գործով հարուցված քրգործի մեղադրանքի փոփոխությունը «միտումնավորության» ցուցմամբ։ Դեռ օրեր առաջ էի գրել, որ Պուտինը նման դժգոհությամբ Ալիևին հրավիրում է զրույցի․․․ Այս ամենին գումարվեց այն, որ հունվարից գործարկվեց Ռուսաստանի գազային դիրքերը թուլացնող Հարավային գազային միջանցքը, իսկ ԵՄ պաշտոնյաններն ու Ադրբեջանի ԱԳ նախարարը թվիթերյան ֆլիրտներ արեցին․․․ Ռուսաստանը չի կարող նման ծրագրից գոհ լինել, եթե ռեգիոնալ ծրագրերը հարվածում են Եվրոպայի հանդեպ նրա գազային քաղաքականությանը․․․ Ահա թե ինչու մոսկովյան հանդիպումը լինելու է Ադրբեջանի վրա ճնշումների գործարկման հանդիպում․․․ Իհարկե, նման վիճակները հայկական կողմի համար վտանգներ նույնպես պարունակում են, որովհետև անհրաժեշտ պահին տեղի տալով Ալիևը կարողանում է Ռուսաստանի հետ տորգի գնալ, ու ցավոք, դա տեղի է ունենում հայկական կողմի շահերի հաշվին․․․․

Սակայն, վաղվա հանդիպման մեջ Հայաստանը լինելու է Ադրբեջանի վրա ճնշումներն ուժեղացնող ամենաազատ խողովակը, քանի որ ռազմագերիների հարցը լուծված չէ և Ալիևն ակնհայտ եռակողմ հայտարարությունը խախտող դիրքորոշումներ է հայտնել ու պատանդ է պահում հայերին․․․ Հայաստանը սպառնացել է, որ եռակողմ հայտարարությամբ սահմանված իր պարտավորությունները կատարած լինելով, եթե ռազմագերիների հարցը չլուծվի, ապա տարածաշրջանի ապաշրջափակման մասին խոսելն ավելորդ է, թեպետ «ընդգծել» է իր շահը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանի հետ կապվելու, Նախիջևանի տարածքով Սյունիքի, Իրանի ու Պարսից ծոցի հետ կապվելու հարցերում։

Այսինքն, մեծ ռիսկ կա, որ եթե Ադրբեջանը վաղը հրաժարվի կատարել եռակողմ հայտարարության երկու կետերը՝ ռազմագերիներ ու ապաշրջափակում, ապա Ռուսաստանի կողմից հերթական պատժիչ գործողությունը չի ուշանա․․․ միգուցե քարտեզը նորից փոխվի, միգուցե Շուշիի պաշարումն ավելի սաստկանա․․․ միգուցե ռուսական կողմում հիշեն, որ Խծաբերդը, Հին թաղերը նոյեմբերի 9-ի դրությամբ եղել են հայկական վերահսկողության ներքո, անգամ՝ Շուշին․․․․ Հադրուդը միշտ հիշել կարող են ու կարող են, մանավանդ որ ԵԱՀԿ Մինսկի խմբում էլ կան դիրքորոշումներ, օրինակ Ֆրանսիան, որ Արցախի սահմանները պետք է վերականգնվեն մինչև 94-ի բնագիծը․․․ Իսկ Մակրոնն ու Պուտինն արդեն այդ հանդիպման թեմայով խոսել են «ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կարգավորման համատեքստում»․․․ Հունվարի 21-ից գործընթացին կմիանա նաև ԱՄՆ նորընտիր նախագահ Բայդենի ադմնինիստրացիան․․․․ Ի վերջո, կա նաև ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը, ու եթե Ալիևը դիմադրի ոչ միայն հայկական, այլ նաև ռուսական պահանջին՝ հնարավոր է և Արցախ վերադարձող ադրբեջանցի փախստական չլինի էլ․․․․ Տեղից էլ ոգևորությունը մեծ չէ, քանի որ պոտենցիալ վերաբնակները գիտեն, որ հակամարտությունը ոչ թե լուծված է, այլ սառեցված, իսկ պատերազմը՝ ընդհատված 5 տարի ժամանակով․․․․

Ալիևի վիճակը թեթևներից չէ․ Արցախյան հակամարտությունը բոլորի կողմից ճանաչվել է չկարգավորված, ու հանկարծ ինքը պետք է հրաժարվի Հայաստանի վրա ազդեցության ամենահզոր գործիքներից մեկից՝ Հայաստանի պատժիչ, խեղճացնող, զարգացումներից ետ գցող շրջափակումից․․․ Բայց սա դեռ հարցի մի կողմն է։ Ռուսաստանի ու Արցախի միջև անարգել ու արտոնյալ հաղորդակցության վերակնագնումով ինքը Ադրբեջանի ռուսական կլանման հաջորդ ռիսկն է ստեղծում․ տեղից սեփական տարածքում փաստացի միջազգայնորեն օրինական ռուսական ռազմավազա ունենալը դեռ իր հետևանքներն զգացնել է տալու․․․․ Ու այս ամենը առավել էական է դառնում, քանի որ Ալիևը հաղթել է Թուրքիայի անմիջական հրամանատարությամբ ու աջակցությամբ, բայց երկրի ու նրա ինքնիշխանության կլանման դռները բացում է Ռուսաստանի համար․․․․Այդ դեպքում Թուրքիան կարող է իրեն պատժել․․․

Բարդ ու տևական գործընթաց է սպասվում, իսկ Հայաստանը խաղի մեծ դաշտ ունի։ Մնում է, որ իշխանությունը դա ամբողջ խորությամբ գիտակցի ու գործի։Հայաստանի դիրքերը թույլ չես համարի․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031