Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Սիմոնյան. «Ինչ ՉՊԻՏԻ անի ՀՀ գործադիր իշխանության ներկայացուցիչը վաղը Մոսկվայում»

Հունվար 10,2021 23:22

ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանի ՖԲ գրառումը.

Ինչ ՉՊԻՏԻ անի ՀՀ գործադիր իշխանության ներկայացուցիչը վաղը Մոսկվայում։

✅ Չհրաժարվի Ադրբեջանի և նրա ռազմաքաղաքական ղեկավարության հայատյացության քաղաքականության դեմ, ինչպես նաև միջազգային հանցագործությունների և այլ իրավախախտումների առնչությամբ արդեն իսկ սկսված և ապագայում սկսվելիք իրավական գործընթացներից։

✅ Չխախտի ՀՀ Սահմանադրությունը, միջազգային իրավունքը և չստորագրի որևէ փաստաթուղթ, որ կառնչվի Արցախին և ՀՀ տարածքին, զինված ուժերին և այլն։

Բացառություն կարող է կազմել միայն Ադրբեջանում անազատության մեջ պահվող բոլոր հայերի (ռազմագերներ, քաղաքացիական անձինք) վերադարձի առնչվող հարցը։

✅ Չկատարի որևէ արարք (գործողություն կամ անգործություն), որը կզրկի ապագա իշխանություններին և սերունդներին կատարված սխալները շտկելու հնարավորությունից։

Հ.Գ. Անհաշվելի ռազմաքաղաքական, դիվանագիտական, իրավական սխալներից հետո ընդամենը պետք է ՉՎՆԱՍԵԼ և ՉԶՐԿԵԼ մի ամբողջ ազգի արժանապատիվ ապագա ստեղծելու հնարավորությունից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031