Լրահոս
Օրվա լրահոսը

«Հադրութի դեօկուպացիա» հ/կ-ն ՀՀ իշխանություններին կոչ է անում հայտարարել, որ՝ ՀՀ-ն շարունակում է սատար կանգնել ԼՂՀ և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը

Հունվար 10,2021 18:50

«Հադրութի դեօկուպացիա» հասարակական կազմակերպության հայտարարությունը

«Հադրութի դեօկուպացիա» հասարակական կազմակերպությունը,

ներկայացնելով Արցախի Հանրապետության ժամանակավորապես օկուպացված Հադրութի շրջանի դեօկուպացիայի նպատակը՝ որպես ազգային-քաղաքական տեսլականի մաս, արտահայտում է այն կիսող մեր բոլոր հայրենակիցների ձայնը;

համարելով Հադրութի շրջանի օկուպացիան Թուրքիայի ուղղակի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի և ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարների ստորագրած եռակողմ գրավոր հայտարարության հետևանք;

չընդունելով նշված գրավոր հայտարարությունը՝ որպես միջազգային իրավունքի աղբյուր, քանզի այն հակասում է միջազգային իրավունքի jus cogens նորմերին՝ փաստացի ամրագրելով ադրբեջանական ռազմական հանցագործությունների, այդ թվում՝ էթնիկ զտումների հետևանքը;

հավատացած լինելով, որ Արցախի ազատության գաղափարի հիման վրա վերանկախացած Հայաստանի Հանրապետությունն առանց Արցախի հանդեպ ստանձնած պարտավորությունների լիակատար ապահովման երկարաժամկետ հեռանկարում դատապարտված է ազգային-պետական դիմագծի կորստյան և թուրք-ադրբեջանական երկյակի կողմից ժողովրդագրական, տնտեսական ու արժեքաբանական կլանման, կոչ է անում

Հայաստանի իշխանություններին

ա․ հայտարարելու, որ Հայաստանը շարունակում է hետևողականորեն սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը՝ համաձայն «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին» ՀՀ ԳԽ որոշման (համարը՝ Հ. Ն-0663-1, սկզբնաղբյուրը՝ ՀՀԳԽՏ 1992/13);

բ․ վերադառնալու Լեռնային Ղարաբաղի հարցով խաղաղ բանակցություններին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով;

գ․ գործադրելու պետական բոլոր ուժերը՝ հասնելու համար Թուրքիայի ուղղակի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի և դրա հետևանքների միջազգային իրավական դատապարտմանը;

դ․ «բ․» և «գ․» կետերի իրականացման ընթացքում բարձրացնելու Հադրութի շրջանի դեօկուպացիայի պահանջը՝ որպես ազգերի ինքնորոշման սկզբունքի ապահովման և Ադրբեջանի ռազմական հանցագործությունների հետևանքների հաղթահարման նախագրավական;

ե․ ԱՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարների եռակողմ գրավոր հայտարարության մասով ընդունելու համապատասխան ներպետական իրավական ակտ-վերապահում, որտեղ կարձանագրվի, որ այդ հայտարարությունը հումանիտար նպատակ է ունեցել՝ կանգնեցնելու արյունահեղությունը, իսկ մնացյալ կետերը թողնվում են հետագա միջազգային իրավական բանակցությունների միայն այն բանից հետո, երբ կհստակեցվի ՀՀ սահմանադրականությանը դրանց համապատասխանությունը;

զ․ հընթացս «ե» կետի իրականացման՝ չստանձնել Լեռնային Ղարաբաղի հարցով ՀՀ համար որևէ նոր միջազգային պարտավորություն և անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում՝ համաձայն «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին» ՀՀ ԳԽ որոշման;

զ․ ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական և լուսավորչական ծրագրերի միջոցով բարձրացնել ՀՀ բնակչության շրջանում բարձրացնել հանրային իրազեկումը Արցախի Հանրապետության օկուպացված տարածքների, այդ թվում՝ Հադրութի շրջանի մասին;

Հայաստանի իրավապահ համակարգին և քաղաքական ուժերին

ա․ հանդես գալու համապատասխանաբար իրավական և քաղաքական գնահատականներով՝ կապված ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարների եռակողմ գրավոր հայտարարության և Լեռնային Ղարաբաղի հարցի ներկայիս հանգրվանի մասին;

Միջազգային հանրությանը

ա․ դատապարտելու Թուրքիայի ուղղակի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան և հանդես գալու դրանց հետևանքների հաղթահարման անհրաժեշտության պաշտպանությամբ;

բ․ հանդես գալու Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով խաղաղ բանակցությունների միջոցով լուծման օգտին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031