Լրահոս
Օրվա լրահոսը

Քվեարկելով իմքայլական այս կամ այն թեկնածուի օգտին, պարզապես քվեարկել եք Նիկոլի  ուսապարկի օգտին. Նաիրա Զոհրաբյան

Հունվար 10,2021 17:43

ԲՀԿ քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեկ Նիկոլի կուսակցության խոսնակը հաստատեց այն, ինչը, ըստ էության, գիտեին շատերը։

Եթե իմքայլական պատգամավորների փոխարեն նախընտրական ցուցակում գրված լիներ՝ «Նիկոլի ուսապարկ», «Նիկոլի բոթասի քուղ», «Նիկոլի թաշկինակ», «Նիկոլի մեքենայի 7 դյույմանոց կլյուչ», «Նիկոլի խալադելնիկի ճտիկ», ապա սույն օգտակար պարագաները ավելի շատ ձայն կստանային, քան Նիկոլի ցուցակով առաջադրված պատգամավորները։

Ու հանկարծ որեւէ իմքայլական չփորձի ինքն իրենց համոզել, թե Նիկոլի ուսապարկի հետ խոսնակի համեմատությունը վերաբերում էր բացառապես ու միայն Սոֆյա Հովսեփյանին։

Ո՛չ, հարգելի իմքայլական պատգամավորներ։ Էս էն դեպքն է, երբ աուտոթրենինգը կամ տիբեթյան դպրոցի ինքնաներշնչման ռիտուալները չեն անցնելու։

Հա, ու մտքներովդ չանցնի հանկարծ, թե խոսնակն ինքնագործունեություն է արել։ Սույն միտքը վերջինիս թելադրել է ձեզանից յուրաքանչյուրի մասին հե՛նց էդպես մտածող Նիկոլը։ Ու խոսնակի համեմատությունը վերաբերում էր ձեզանից յուրաքանչյուրին, ով կփորձի վաղը դուրս գալ «Իմ Քայլը» խմբակցությունից։

Հե՛նց այդ պահից դուք կդառնաք շատ ավելի անօգտակար իր, քան Նիկոլի տան կոֆեի ապարատը։

Անկեղծ ասած, իմքայլական որոշ պատգամավորների դեպքում ես իմ կտրուկ անհամաձայնությունն ու պրոտեստն եմ հայտնում խոսնակի համեմատությանը։

Ես համաձայն չեմ, որ այնտեղ բոլորը Նիկոլի ուսապարկն են։ Ոչ բոլորը։

Էնտեղ կան իրապես ազնիվ մի քանի մարդ, ովքեր էս պահին պատանդի կարգավիճակում են։ Ու քանի դեռ նրանց մոտ չի առաջացել ստոկհոլմյան հայտնի սինդրոմը, երբ պատանդառուն սկսում է իրեն պատանդ վերցրածի հանդեպ քնքույշ զգացմունքներ տածել, այդ մարդկանց պետք է փրկել։

Ու այդ մի քանի մտածող մարդիկ գոնե հիմա պիտի հասկանան, որ Նիկոլի համար իրենց նոմինալ ինքնարժեքը երբեք չի եղել ավելին, քան իր սեփական  ուսապարկինը։

Իսկ դուք, «Իմ քայլին» ընտրած հպարտ քաղաքացիներ, չմոռանաք, որ քվեարկելով իմքայլական այս կամ այն թեկնածուի օգտին, դուք պարզապես քվեարկել եք Նիկոլի  ուսապարկի օգտին։

Սա ես չեմ ասում։

Սա ասում է Նիկոլի կուսակցության խոսնակը։ Եվ ուրեմն, կեցցե՛ այն ժողովուրդը, որ գնաց ու ընտրեց ուսապարկների այս իշխանությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031