Հունվարի 11-ին Մոսկվայում տեղի կունենա եռակողմ հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Հանդիպումը կանցկացվի Պուտինի նախաձեռնությամբ, հաղորդվում է Կրեմլի կայքում:
Ըստ հաղորդագրության, նախատեսում է քննարկել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման ընթացքը և տարածաշրջանում առկա խնդիրների լուծմանն ուղղված հետագա քայլերը: Հիմնականում ուշադրություն կդարձվի ռազմական գործողություններից տուժած շրջանների բնակիչներին օգնություն ցուցաբերելու հարցերին, ինչպես նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն ու զարգացմանը:
Նախատեսվում են նաև առանձնազրույցներ Պուտինի և Փաշինյանի, ինչպես նաև Պուտինի և Ալիևի միջև:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել էր, որ եռակողմ հանդիպման նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի, որը վերաբերվում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, միջազգային բեռնափոխադրումների իրականացմանը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ