Լրահոս
Օրվա լրահոսը

Աղասի Ենոքյան. Այժմ իշխանությունները ընտրել են ինֆորմացիոն քաոս ստեղծելու մեկ այլ ճանապարհ. Հայաստանի շուրջ բուռն զարգացումների վերաբերյալ տրվում է զրո ինֆորմացիա

Հունվար 10,2021 13:48

Քաղաքագետ Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան գրառումը

Կարծում եմ, այլեւս ոչ ոք կասկած չունի, որ մեր պարտության պատճառներից մեկը Արծրունի «հաղթելու ենքն» էր, որը ստեղծեց ինֆորմացիոն քաոս։

Այժմ իշխանությունները ընտրել են ինֆորմացիոն քաոս ստեղծելու մեկ այլ ճանապարհ. Հայաստանի շուրջ բուռն զարգացումների վերաբերյալ տրվում է զրո ինֆորմացիա։ Ոչ պաշտոնական լրատվամիջոցները, ոչ պաշտոնյաները, ոչ պատգամավորները չեն տեղեկացնում, թե ինչ փաստաթղթեր է պատրաստվում ստորագրել Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում։ Փոխարենը ակտիվորեն շրջանառվում են փաստաթղթերի վերաբերյալ տարբեր լուրեր ու շշուկներ, տրվում են տարբեր մեկնաբանություններ։

Տեղեկատվության բացակայությունից, իրարամերժ լուրերից ու այս քաոսից հասարակությունը նույնքան ապակողմնորոշված ու կաթվածահար է, որքան հիպնոսացած ու կաթվածահար էր Արծրունի ստերից։

Երկու ինֆորմացիոն ռազմավարություններն էլ՝ համատարած սուտը եւ համատարած լռությունը, իշխանությունների կողմից միտումնավոր են կիրառվում՝ հասարակությանը շփոթահարելու եւ առաջացած քաոսի պայմաններում իրենց դավաճանությունը հաջողությամբ ավարտելու համար։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031