Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական պաշտոնում քաղաքական կեցվածքը ստորադասվում է քաղաքացիական, հ/կ-ական գործունեությանը. ո՞ւմ է պետք այսպիսի պառլամենտական հանրապետությունը. Սմբատ Գոգյան

Հունվար 10,2021 13:20

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախկին նախագահ Սմբատ Գոգյանի ֆեյսբուքյան գրառումը

Քաղաքականն ու քաղաքացիականը խիստ տարբեր են։ Հայաստանում քաղաքական պրոցեսները մեռցրին ու արդյունքում քաղաքական թիմի փոփոխության հանգեցրին քաղաքացիական շարժումները։ Արդյունքում՝ քաղաքական դաշտը լցվեց քաղաքացիական ակտիվիստներով։

Դրա համար էլ ԱԺ չի կարողանում քաղաքական պրոցեսներ առաջ տանել, քաղաքական պաշտոնում քաղաքական կեցվածքը ստորադասվում է քաղաքացիական, հ/կ-ական գործունեությանը։

2000-ականներին լավ պատգամավորը բակում ասֆալտ փռողն էր, 2010-ականներին դարձավ փող բաժանողը։ Հիմա էլի լավ պատգամավորի ճիշտ կերպարը քաղաքական օրակարգ ձևավորողը չի։ Ո՞ւմ է պետք այսպիսի պառլամենտական հանրապետությունը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031