Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-թուրք կռիվը շարունակվում է, պարզապես մեզ համար ավելի բարդ ու վտանգավոր հանգրվանով. Էդգար Էլբակյան

Հունվար 10,2021 13:12

Քաղաքագետ Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան գրառումը
Թուրքական թրոլինգ և հայկական ռեկոնկիստա

Թուրք պատմաբանները թրոլինգի լավ ձև ունեն, ասում են, երբ մենք սկսեցինք կազմակերպված ներթափանցել լեռնաշխարհ, ձեր հավատակից բյուզանդացիներն արդեն զրկել էին ձեզ պետականությունից, մեզնից ի՞նչ եք ուզում։

Սպասելի է, որ հիմա էլ ադրբեջանցիները կսկսեն մեր ներքին դաշտ նետել թեզեր, որ վերջին պարտության մեղավորը դաշնակից ՌԴ-ն է, և իրենց մեղադրելու իրավունք չունենք, իրենք ընդամենը «իրենց հողերն էին ազատագրում»։

Իսկ առհասարակ, այո’, 1071 թ.-ին Մանազկերտի ճակատամարտից հետո Հայկական լեռնաշխարհի համար սկսված հայ-թուրք կռիվը շարունակվում է, պարզապես մեզ համար ավելի բարդ ու վտանգավոր հանգրվանով։

Չնայած վերջնական պարտության ահռելի մեծ սպառնալիքին՝ ես հավատում եմ, որ ուղիղ 300 տարի առաջ Սյունիքում Դավիթ Բեկի սկսած մաքրագործումն ավարտվելու է հայոց հաղթանակով, երբ էլ, որ դա լինի։ Ժամանակակից Իսպանիայի և Պորտուգալիայի ազատագրումը մուսուլման արաբներից (ռեկոնկիստա) տևել է 770 տարի…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031