Հայաստանի ճակատագրով մտահոգված մտավորականները հրատապ հավաք են հրավիրել: Նրանք պատրաստել եւ ստորագրել են փաստաթուղթ, որով պահանջում են վարչապետի օր առաջ հրաժարականը՝ առավել եւս շատ քաջ գիտակցելով, որ մի քանի օր հետո՝ հունվարի 11-ին, կարծում են, եւս մի խայտառակ էջ կգրանցվի մեր ազգի պատմության մեջ:
Մտավորականները այսօր իսկ փորձում են իրենց խիստ վերաբերմունքը ցույց տալ՝ ստորագրելով վարչապետի հրաժարականը պահանջող փաստաթղթի տակ: Շատերն արդեն ծանոթ են տեքստին, շատերն արդեն ստորագրել են, շատերը կստորագրեն նամակի տակ, որը բաց է ցանկացողների համար:
Կարդացեք նաև
Ելույթ ունեցողներից շատերը հայտարարեցին, թե միայն խոսելը, նամակ գրելը եւ ստորագրելը արդյունավետ միջոց չէ, անհրաժեշտ է կազմել գործողությունների հստակ քայլերի ծրագիր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ