Լրահոս
Օրվա լրահոսը

«Խրոխտ տեքստերով փորձում եք համոզել, թե ոտքի վրա եք, իրականում՝ գլուխներդ կախ ադրբեջանցիների պայմաններն եք լուռ իրագործում». Տիգրան Աբրահամյան

Հունվար 09,2021 17:55

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է. «Իշխանությունը փորձում է տպավորություն ստեղծել, թե լրջորեն մտահոգված է գերիների հայրենադարձմամբ, անհետ կորածների որոնմամբ կամ զոհված մեր հայրենակիցների մարմինների վերադարձով։

Վարչապետն իր գրառմամբ, խոսնակն իր պարզաբանմամբ, ԱԱԾ-ն՝ իր հաղորդագրությամբ, փորձում են ցույց տալ, թե սա են անում, նա են ուզում․․․ Հավատո՞ւմ ենք, իհարկե՝ ոչ։

Եթե սրանք իսկապես շահագրգռված լինեին այդ հարցի արագ կարգավորմամբ, ապա նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության մեջ գերիների, անհետ կորածների, զոհվածների մարմինների որոնման հարցերրին ժամկետային ամրագրում կտային այնպես, ինչպես դա Ադրբեջանն արել էր Արցախի երեք շրջանների՝ իր վերահսկողության տակ վերցնելու հարցում (Քարվաճառ, Աղդամ, Լաչին)։

Առանց մեկ կրակոցի շրջաններ հանձնեցին՝ Ադրբեջանի թելադրած կարճ ժամկետում, սակայն առաջնային չհամարեցին գերիների վերադարձման դրույթում ժամկետ սահմանել ու հիմա այս վիճակում ենք։

Հիմա գնում եք լրիվ այլ բանի շուրջ բանակցում-բանակցելու, բայց հուզական, գեղեցիկ տեքստեր գրում, թե բա՝ գերիների հարցով էինք հանդիպել կամ դա ենք որպես նախապայման սահմանել։

Ադրբեջանցիները տարբեր մակարդակներում ամեն օր թքում են ձեր դեմքին, իսկ դուք մեզ խրոխտ տեքստերով փորձում եք համոզել, թե ոտքի վրա եք, իսկ իրականում խելոք, գլուխներդ կախ դրանց պայմաններն եք լուռ իրագործում։

Իսկ դուք հեչ մտածել եք՝ իսկ ձեզ ո՞ր մի լուրջ մարդն է հավատում, վստահում կամ ձեր ասածը որպես ուղենիշ վերցնում»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031