Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչեւ երեխաներին դատելը, թող ԱԱԾ նկուղ տանեն նրանց, ովքեր ԱԹՍ-ների փողերը կերան ու զինվորին թողեցին մեկ ավտոմատ». զինծառայողի ծնող

Հունվար 09,2021 16:25

Երկրորդ օրն է՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի առջեւ Արցախում ծառայություն անցկացնող ժամկետային զինծառայողների հարազատները բողոքի ցույց են անում:

Նրանք պահանջում են, որ իրենց զավակները մնան եւ ծառայությունը շարունակեն Հայաստանում, քանի որ Արցախում անվտանգության երաշխիքներ չկան:

«Երկրորդ օրն է՝ այստեղ ենք, սակայն ոչինչ չենք հասկանում: Վերջը մի օր պե՞տք է լինի, որ հայ ժողովուրդը հասկանա, որ ինքը երեխա է տվել բանակին ու բանակն էլ իրենց դրական պատասխան տա: Հարցերով դիմել ենք ՊՆ ու հարցերի դրական պատասխան չենք տեսել: Ուզեցինք բժշկական հանձնաժողով՝ հարցը տվեցինք ու մնաց անպատասխան: Խնդիրն այն է, որ մեր երեխաները 44 օր կռիվ են տեսել ու այսօր գալիս են սեւ համազգեստ հագածները՝ ռազմական ոստիկանությունը, ու ազդում երեխաների վրա: Ի՞նչ է նշանակում՝ ձեզ կդատեն, ձեզ կտանեն ԱԱԾ նկուղներ:

Մինչեւ այս երեխաներին դատելը ու ԱԱԾ նկուղ տանելը, թող այն մարդկանց տանեն ԱԱԾ նկուղ, որոնք ԱԹՍ-ների փողերը կերան ու երեխաներին թողեցին մեկ ավտոմատ, չորս պահունակ ու երկու նռնակ, ինչը ոչ մի հարց չի լուծում»,-ասում է ծնողներից մեկը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031