ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը
Հարգելիներս, մամուլում լուր է տարածվել այն մասին, որ երեկ՝ իմ հայտարարությունից հետո, Մեծ Մանթաշ գյուղի բնակիչները հսկում են իմ հայրական տունը և իմ անվտանգությունը:
Նման բան չի եղել և, որպես կանոն, իմ խնդիրներին մասնակից չեմ դարձնում որևէ մեկին և չունեմ սովորություն անհանգստացնելու կամ ծանրաբեռնելու իմ շրջապատին և ինձ սիրող ու գնահատող մարդկանց:
Ինձ հետ ամեն ինչ կարգին է, ես ապրում եմ նույն կերպ՝ ինչպես միշտ:
Կարդացեք նաև
Ներողություն եմ խնդրում զանգերի մեծ մասին չպատասխանելուս համար:
Ես իմ երկրում երբեք չեմ վախեցել, չեմ վախենում, չեմ էլ վախենալու:
Պապս կասեր՝ «դավեն նստողը կուզեկուզ ման չի գա»: