Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՞ւմ ուսապարկն է դարձել «Իմ քայլը» ողջ խմբակցությունը. տոտալիտար աղանդի վարքագիծ. Էլինար Վարդանյան

Հունվար 09,2021 15:19

«Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավորի քայլին ի պատասխան հետևեց ՔՊ կուսակցության և իմքայլական պատգամավորի վիրավորական հայտարարությունները, ինչը բնորոշ է տոտալիտար աղանդի վարքագծի։ 21-րդ դարում քաղաքական կուսակցությունից և ԱԺ պատգամավորից նման հայտարարությունը պարզապես քաղաքական տհասություն է հիշեցնում։

Ամենևին նպատակ չունենալով խառնվել իմքայլականների և ՔՊ-ի ներքին գործերին, ուզում եմ շեշտել, որ 2018թ. որևէ մեկը ձեզ չի օժտել մանդատով՝ բանակցությունները տանել փակուղի, երկիրը տանել պատերազմի, թշնամուն հանձնել Արցախի Հանրապետության զգալի մասը՝ վտանգի տակ դնելով Արցախի մնացյալ հատվածի պետականությունն ու անվտանգությունը, բայրաքթարների դեմ ուղարկել անզեն զինվորներին, ստանձնել հազարավոր զոհերի և անհետ կորածների պատասխանատվությունը և մեղավորությունը, վտանգել ՀՀ պետական սահմանները, Հայաստանը գյուղ առ գյուղ հանձնել թշնամուն։

Առհասարակ կարևոր հարց է, արդյոք նրանք ունե՞ն իրավունք հիշատակել «մանդատ» բառը։

Կրկին անգամ չխառնվելով իմքայլականների ներքին գործերին, ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել՝ պատմությունը կգնահատի իմքայլականներից յուրաքանչյուրի որոշումները՝ ոչ միայն հավաքական, այլև՝ անհատական պատասխանատվության և մեղավորության տեսակետից։

Եվ վերջում ամենակարևոր դիտարկումը. ո՞ւմ ուսապարկն է դարձել «Իմ քայլը» ողջ խմբակցությունը։

Էլինար ՎԱՐԴԱՆՅԱՆ

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031